Ինչո՞ւ են այս միջատներին անվանել աստղերի պատվին

Շատերս ունենք կուռքեր, որոնց պատվին անվանում ենք մեր տնային կենդանիներին՝ կատուներին, շներին, ծովախոզուկներին:
Բացառություն չեն նաև գիտնականները: Խենթանալով ինչ-որ աստղի համար՝ նրանք որոշում են իրենց հայտնագործությունն անվանել այդ աստղի պատվին:

Գիտնականները Պուերտո Ռիկոյում հայտնաբերել են տիզի նոր տեսակ, որն անվանել են իրենց սիրելի երգչուհու Ջենիֆեր Լոպեսի պատվին:
«Litarachna lopezae» անվամբ տիզը եզակի է իր տեսակի մեջ: Գիտնականների պնդմամբ՝ սա նոր տեսակ է, որը վերջին ժամանակներում է առաջացել:
Տիզի անվանումը գիտնականները բացատրել են՝ պատմելով, որ իրենց հայտնագործությունը կատարել են Լոպեսի երգերի ներքո, և դա է եղել պատճառը, որ նրանք ընտրել են հենց այդ անվանումը:

Հայտնաբերելով սարդակերպերի նոր տեսակ՝ ավստրալացի գիտնականները նույնպես որոշել են դրան անվանել հայտնի երգչուհիներից մեկի պատվին:
Այս սարդակերպը Բեյոնսեի պատվին ստացել է «Scaptia beyonceae» անվանումը:
Գիտնական Բրայան Լեսարդը, տեսնելով սարդիկի ոսկեգույն վարսերը, նմանեցրել է նրան երգչուհուն և տվել է այդ անվանումը: