Նորաձրությունն ու էկոլոգիան. մանրամասներ կոպենհագենյան նորաձևության շաբաթվա մասին

Մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ «Stockholm Fashion Week» և «Oslo Runway» նորաձևության շաբաթները կդադարեն անցկացվել Սկանդինավիայում:
Դրանց եկել է փոխարինելու «Copenhagen Fashion Week»-ը, որն իր գաղափարախոսությամբ ու քարոզչությամբ տարբերվում է բոլորից: Այն կանցկացվի 2020 թվկանի օգոստոս ամսին:

«Copenhagen Fashion Week»-ի կազմակերպիչների պնդմամբ՝ այսուհետ հանդիսատեսը ոչ միայն տեսնելու է նոր հավաքածուներ, այլ նաև դիզայներների հետ ակտիվ զբաղվելու է էկոլոգիական շատ խնդիրների քննարկմամբ:
Նորաձևության հայտնի բրենդները դադարելու են համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք ինչ-որ կերպով վնաս են հասցնում շրջակա միջավայրին:
Ավելի շատ մանրամասներ կազմակերպիչները կներկայացնեն 2019 թվականի դեկտեմբեր ամսին:

«Copenhagen Fashion Week»-ի կազմակերպիչնեը հորդորում են բոլորին հետևել իրենց օրինակին ու օգնել Երկիր մոլորակին կազդուրվել՝ ապահովելով ողջ մարդկության համար երջանիկ ու անհոգ ապագա: