«Forbes»-ի երիտասարդ միլիոնատերեը. ինչպե՞ս «BTS»-ը հասավ հաջողության

«Forbes»-ը կորեական «BTS» խմբին ճանաչել է ամենաբարձր վարձատրվող աստղերից: Խումբը «Forbes»-ի  լավագույն հարյուրյակի մեջ զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը:

Տղաները սրան հասել են նախորդ տարում մեծ հաջողություն բերած երգերի, համերգային շրջագայությունների, ֆիլմերի և բջջային հավելված ստեղծելու շնորհիվ:
Կորեական այս խումբն առաջին անգամ է հայտնվում «Forbes»-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի հարյուրյակում:
Նախորդ տարում աշխատելով 57 միլիոն դոլար՝ «BTS»-ը հայտնվել է միանգամից 43-րդ հորիզոնականում:

Խմբի մասնակիցները՝ Շուգան, Ջեյ-Հոփը, Ջիմին, Վին, ԱռԷմը, Ջինը և Ջոնգուկը, «Forbes»-ի հարյուրյակում առաջինն էին Հարավային Կորեայից: Այդ հարյուրյակում«BTS»-ը նաև միակ խումբն է:

Միլիոնների մեծ մասը խումբը վաստակել է «Love Yourself World Tour» համերգային շրջագայության ընթացքում: Մեկ համերգի ընթացքում նրանք վաստակել են 7 միլիոն դոլար:
«Այրիր բեմը» ֆիլմի շնորհիվ տղաները վաստակել են 18 միլիոն դոլար: Իսկ 2019 թվականի հունիսին խումբը ներկայացրեց «BTS World» բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս երկրպագուներին սմարթֆոնի էկրանի վրա վիրտուալ կերպով կառավարել իրենց սիրելի երաժիշտներին:

Խումբը «Forbes»-ի հարյուրյակում է հայտնվել այն ժամանակ, երբ այս հավելվածը դեռ գործածության մեջ չէր դրվել: Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց «BTS»-ն ավելի բարձր հորիզոնկաններում կհայտնվի: