Պաղպաղակով դիետա - showbiz.am

Պաղպաղակով դիետա

By

Սննդաբան Հոլլի Մակքորդը պնդում է, որ պաղպաղակի օգնությամբ կարելի է արագ նիհարել՝ չպատճառելով մեծ վնաս օրգանիզմին։
Նիհարելու գործընթացում պաղպաղակի օգտակար լինելը պայմանավորված է նրա բաղադրության մեջ առկա կալցիումով, որը  վերացնում է սովի զգացումը և էմոցիոնալ սթրեսը։

Եթե պաղպաղակը իսկական կաթնամթերքից է պատրաստված (ոչ թե բուսական և քիմիական փոխարինիչներից), այն սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմին:
Դուք կարող եք տնային պայմաններում պաղպաղակ պատրաստել: Այդպես կկարողանաք ոչ միայն վստահ լինել օգտագործվող մթերքների որակի մեջ, այլև կկարգավորեք շաքարի քանակությունը:

Դիետայի պահպանման ժամկետը կախված է նրանից, թե որքան է դիմանում օրգանիզմը: Ցանկության դեպքում, պաղպաղակը կարելի է փոխարինել սառեցրած յոգուրտով։
1 բաժակ վանիլային պաղպաղակի սննդային արժեքը 135 կալորիա է կազմում։ Միջին հաշվով, պաղպաղակի 60%-ը ջրից է կազմված, իսկ դա նշանակում է, որ այն էներգետիկ բարձր խտություն ունի։

Պաղպաղակով դիետան շատ պարզ է. հարկավոր է, պարզապես, ամեն օր ուտել 8-10 պաղպաղակ: Հիշեք, որ երեկոյան ժամերի ուտելը խորհուրդ չի տրվում:
Սննդակարգում պաղպաղակից բացի մնացած ամեն բան արգելվում է: Այս դիետայի շնորհիվ 5 օրում կարելի է ազատվել 3կգ ավելորդ քաշից:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ