Ռիհաննան ներկայացրել է իր նոր հավաքածուն

By

Ռիհաննայի «Savage x Fenty» բրենդը ներկայացրել է շրթներկի և ներքնազգեստի իր բարեգործական հավաքածուն, որից ստացված հասույթը երգչուհին ամբողջությամբ նվիրաբերելու է «Clara Lionel Foundation» կազմակերպությանը:
Բարեգործական այդ կազմակերպությունը զբաղվում է աղքատ երկրներում կրթական և առողջապահական ծրագրերի առաջխաղացմամբ:

«Savage x Fenty»-ի այս ներքնազգեստները կարելի է ձեռք բերել բրենդի պաշտոնական կայքից. դրանց արժեքը տատանվում է 20-40 դոլարի սահմաններում:
Իսկ բրենդի ներկայացրած շրթներկերի հավաքածուն բաղկացած է երկու գույնից՝ նարնջագույն և կապույտ:
Ռիհաննան նաև լրագրողների հետ զրույցում նշել է, որ ապրանքանիշը շուտով կսկսի թողարկել հոնքերի խնամքի համար նախատեսված «Ultra Fine Pencil» մատիտը, որը կունենա 14 երանգ:

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ