Քիմ Քարդաշյանն և Քայլի Ջենները օծանելիք են թողարկել - showbiz.am

Քիմ Քարդաշյանն և Քայլի Ջենները օծանելիք են թողարկել

By

Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջենները հաջողակ ձեռնարկատերեր են: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական բրենդը, որը մեծ հաջողությունների է հասել:
Քույրերն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար դիրքեր են զբաղեցնում «Forbes»-ում:

«Keeping Up with the Kardashians» հեռուստածրագրի շրջանակներում Քայլին և Քիմը խոստովանեցին, որ ցանկանում են համատեղ թողարկել օծանելիք:
Քույրերը, վերջապես, իրականացրին իրենց վաղեմի երազանքը:
Նրանք իրենց բրենդների սիրահարներին են ներկայացրել 40 դոլար արժողությամբ օծանելիքների տեսականին, որը բաղկացած է երեք բույրերից՝ պիոնի, կոկոսի և վանիլի:
Տեսականին դեռ մեծ չէ: Այս օծանելիքը դուք կարող եք ձեռք բերել միայն պատվիրելու միջոցով. խանութ-սրահներում մոտակա դեռ երկար ժամանակ դրանք չեն հայտնվելու:

Հետաքրքիր դիզայնով այս օծանելիքը միանգամից գրավել է երկրպագուների ուշադրությունը:
Քույրերը խոստանում են մոտ ապագայում ներկայացնել օծանելիքների ավելի մեծ տեսականի:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular

post-image
ՇոուՆյուզ

«Ես այն երջանիկներից եմ․․․»․ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր դերերի, տարիների ընթացքում կուտակված փորձի, ընտանքի և իրար նման ու տարբեր դերերի մասին

Թատրոնն ու կինոն դարձել են մեր կյանքի անբաժան մասնիկները և արվեստն ու մշակույթը սիրող ցանկացած մարդ ամսվա ընթացքում գոնե...
Ավելին