Հղի Միրանդա Քերը կիսվել է ամուսնու հետ սիրառատ լուսանկարով

36-ամյա մոդել Միրանդա Քերը շուտով կրկին մայրիկ է դառնալու:

Նրա առաջնեկի հայրը դերսան Օռլանդո Բլումն է, ում հետ մոդելն ապրել է 3 տարի:
2017 թվականին Միրանդան ամուսնանում երկրորդ անգամ: Այս անգամ նրա ընտրյալը ամերիկացի միլիարդատեր 29-ամյա Էվան Շպիգելն է, ումից գեղեցկուհին արդեն ունի մեկ որդի: Այժմ երիտասարդ զույգը սպասում է իրենց համատեղ երկրորդ երեխային:

Լրագրողների հետ զրույցում Միրանդան կիսվել է, որ իրեն հիասքանչ է զգում: Մոդելը շարունակում է կրել բարձրակրունկներ ու բաց չի թողնում ոչ մի հավաքույթ:
Հարցազրույցում գեղեցկուհին պատմել է, որ այս հղիությունն իր համար առանձնահատուկ է, որովհետև այս ողջ 8 ամիսների ընթացքում նա չի ունեցել ոչ մի բողոք, իսկ առաջին երկու հղիությունները Միրանդան շատ ծանր է տարել: