«Մեզ դաշնային օրենք է հարկավոր, որն արժանապատիվ փոխհատուցում կապահովի բոլոր ընտանիքներին». Ալեքսիս Օհանյան

Հայազգի հայտնի բիզնեսմեն, «Reddit»-ի և «Initialized Capitol»-ի հիմնադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանն, ով նաև հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է, ամերիկյան լրատվամիջոցներում բարձրացրեց «հայրերի ֆիզարձակուրդի» հարցը։ Եվ այժմ պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, ուր պլանավորում է հանդիպել սենատորների և հասարակական գործիչների հետ, որոնց հետ կքննարկի հայրերի ֆիզարձակուրդի հարցը։

Այսօր «New York Times»-ը «Parenting» հավելվածում հրապարակել է Ալեքսիս Օհանյանի հոդվածն այս թեմայով։

Բիզնեսմենը պատմել է, թե իր կնոջ՝ Սերենա Ուիլյամսի համար որքան ծանր է եղել վերականագնվել դստեր՝ Օլիմպիայի լույս աշխարհ գալուց հետո և այն մասին, թե քանի զույգ իրականում օգնության կարիք ունի այդ դժվարին պահին։ Եվ եթե հայրը ստիպված է աշխատանքի գնալ՝ գումար աշխատելու, ստացվում է, որ երեխայի մայրը չունի ինչ-որ մեկին, որի վրա կարող է հույս դնել։ Ալեքսիսը կարծում է, որ աշխատանքային դադարը չի ուղեկցվում կարիերայի դեգրադացիայով։

«Իմ ու Սերենայի բախտը բերել է այն հարցում, որ տանն օգնում էին, հաճույքիդ համար աշխատելու հնարավորություն կար։ Ես շնորհակալ եմ, որ այդ բարդ օրերին ես ստիպված չէի ընտրություն կատարել ընտանիքի ու աշխատանքի միջև… Բայց բոլոր մարդիկ արժանի են ամուր ընտանիք և լավ աշխատավարձ ունենալուն։ Եվ երեխայի ծնվելուց հետո հայրերը չպետք է կանգնեն ընտրության առջև։ Մեզ ֆեդերալ օրենք է հարկավոր, որն արժանապատիվ փոխհատուցում կապահովի բոլոր ընտանիքներին, որտեղ երեխա է ծնվել կամ որդեգրվել,- գրում է Ալեքսիս Օհանյանը՝ շարունակելով,- ես իմ կամ որևէ մեկի հորը չեմ մեղադրում, որ նա ժամանակին բավավարար ժամանակ չի հատկացրել նորածին երեխաներին։ Առհասարակ մեր մշակույթը դժվարությամբ է ընդունում այս մոտեցումը»…

Ալեքսիս Օհանյանը եզրափակելով նշել է. «Մինչ հարցը կլուծվի օրենսդրական մակարդակում, հայրեր, ինձ թույլ տվեք ապահովել ձեր «պաշտպանությունը»։ Ես օգտագործել եմ ինձ հասնող 16 շաբաթվա «հայրական ֆիզարձակուրդը» և դեռ պատրաստ եմ կարիերա կառուցել։ Այդ մասին պատմեք ձեր ղեկավարներին և ասեք, որ ես եմ ձեզ իրենց մոտ ուղարկել»…