«Régime des Fleurs» բրենդի և Հլոյա Սևինինիի նոր օծանելիքը

«Régime des Fleurs» բրենդը և դերասանուհի Հլոյա Սևինինին ներկայացրել են «Little Flower» անվամբ օծանելիքը, որի բույրը սև թեյի, պիոնի, սև հաղարջի և թուրքական վարդի խառնուրդն է:

Հլոյան ոչ միայն բույրի հեղինակն է, այլ նաև դրա պաշտոնական ներկայացուցիչը:
Օծանելիքի գովազդի համար նախատեսված լուսանկարների հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչներ Ինեզ վան Լամսվերդենն է և Վինուդ Մատադինը:
Օծանելիքը բավականին թանկարժեք է:

Հլոյայի պնդմամբ՝ օծանելիքը եկել է փոխարինելու բնական ծաղիկներին և այսուհետ տղամարդիկ կարող են իրենց կանանց գեղեցիկ ծաղկեփնջի փոխարեն նվիրել «Little Flower»: