Քայլի Ջենների հեքիաթային հանգիստն Իտալիայում

22-ամյա Քայլի Ջենները վայելում է ամռան վերջին ամիսը  Իտալիայի ամենաշքեղ ու նորաձև հանգստավայրերից մեկում՝ Պոզիտանոյում:
Մոդելն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարներով: Գեղեցկուհին ցույց է տվել իր գայթակղիչ կազմվածքն ու նորաձև լողազգեստը:
Իր կերպարը Քայլին լրացրել է ոսկյա ականջօղերով, թևնոցներով, ժամացույցով և մատանիներով:
Կերպարի ամենակարևոր լրացումը «Dior» բրենդի ակնոցն է, որն ապրանքանիշի նոր հավաքածուից է:

28-ամյա երգիչ Սքոթ Թրևիսի ընտրյալը՝ Քայլին, վճարել է մեկ միլիոն դոլար, որպեսզի մեկ շաբաթ անցկացնի այս դրախտավայրում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քայլին այստեղ անցկացրեց իր ծննդյան տոնը:  Տարեդարձի կապակցությամբ Թրևիսը Ջենների տունն ամբողջությամբ զարդարել է ալ կարմիր վարդերով և նաև նվիրել է ադամանդյա վզնոց: Գեղեցկուհու միլիոնավոր երկրպագուները հետևում են Թրևիսի և Քայլիի ռոմանտիկ հարաբերությունների զարգացմանը՝ սպասելով, թե երբ է զույգն ամուսնանալու: