Գինիով դիետա

Գինին ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված ալկոհոլային ըմպելիքներից է: Առողջության պահպանման համար մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից, սակայն որոշ դեպքերում գինին բացառություն է:

Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները: Այս խմիչքը նաև կանխարգելում է քաղցկեղը:
Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը:
Գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:

Գինով բեռնաթափման օրերը պետք է տևեն առավելագույնը 3 օր:
Այս դիետային հետևելը բավական դժվար է, քանի որ այն ունի ցածր կալորիականություն, իսկ ալկոհոլն էլ ավելի է գրգռում ախորժակը:
Գինով դիետայի համար հարկավոր է օգտագործել կարմիր կամ սպիտակ չոր գինի (օմեկ օրում մինչև կես լիտր):
Որպես նախուտեստ կարելի  օգտագործել մրգեր ու հատապտուղներ (անսահմանափակ) կամ պանիր (օրական 200 գրամ): Բացի այդ, հարկավոր է խմել մաքուր հանքային ջուր:
Սննդաբանների պնդմամբ՝ գինին կարճ ժամանակով արագացնում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով ճարպային կուտակումներն ավելի արագ են այրվում: