Ի՞նչ տարօրինակ միջոցների են նախկինում դիմել կանայք, որպեսզի գեղեցկանան

Կայսրուհի Եղիսաբեթ Բավարիացին հում մսից դիմակ էր օգտագործում, որպեսզի չծերանա:
Նա այս քայլին էր դիմում, որպեսզի թարմ պահի իր մաշկն ու վերացնի կնճիռները:
Կայսրուհին նաև ձիթապտղի յուղով լոգանք էր ընդունում: Նա համարվում էր նաև 19-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը:
Չնայած իր իդեալական կազմվածքին՝ նա չափազանց քիչ էր ուտում ու աշխատում էր ավելի նիհարել:

Սիմոնետա Վեսպուչին օգտագործում էր տզրուկների թույնից դիմակներ:
Սիմոնետա Վեսպուչին բազում տաղանդավոր նկարիչների մուսան էր Վերածննդի ժամանակաշրջանում:
Սակայն Սիմոնետան դիմում էր սարսափելի միջոցների, որպեսզի պահպանի իր երիատասրդությունն ու գեղեցկությունը:
Նա տզրուկների թույնից քսուք էր պատրաստում և ամեն օր օգտագործում էր դրանից պատրաստված դիմակներ, որպեսզի նրա մաշկը միշտ սփրթնաց գույն ունենա:

Մարիա Ստյուարտը գինով լոգանք էր ընդունում:
Շոտլանդիայի թագուհին այդքան էլ հմայիչ կին չէր, սակայն նա ամեն միջոցով ցանկանում էր գեղեցկանալ:
Մարիան սպիտակ գինով լոգանք էր ընդունում, որպեսզի ունենա փայլուն ու հարթ մաշկ:
Գինեթերապիան ակտուալ է նաև այսօր: