Ինչո՞ւ է Փերիս Հիլթոնի նախկին փեսացուն գորիլա դաջել իր ձեռքին

34-ամյա Քրիս Զիլկը, ով Փերիս Հիլթոնի նախկին փեսացուն է, զղջացել է տարիներ առաջ իր սիրելիի պատվին ձախ ձեռքին դաջվածք անելու համար:
Զույգն իդեալական հարաբերություններ ուներ: Զիլկն ու Փերիսը պատրաստվում էին իրենց ամուսնությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով սիրահարները բաժանվեցին:
Նայելով իր դաջվածքին՝ Զիլկը չէր կարողանում մոռանալ Հիլթոնին, և նա որոշեց ծածկել այն նոր դաջվածքով:
Հիմա նախկին «Paris» դաջվածքի փոխարեն գորիլա է: Լրագրողների հետ զրույցում Քրիսը նշել է, որ  գորիլաներին, պարզապես, համարում է խաղաղ, բարի կենդանիներ, և դա է պատճառը, որ հենց այդ կենդանուն է ընտել:

Նախորդ հարցազրույցներում Քրիսն անկեղծացել է, որ իրենց զույգի բաժանման մեղավորը Փերիսն է:
«Hilton Hotels» հյուրանոցային ցանցի ժառանգորդուհին պատրաստ չէր կին և մայր դառնալուն:
Քրիսը խոստովանում է, որ իր զբաղվածությունը նույնպես թույլ չէր տա լինել օրինակելի ամուսին ու հայր և ուրախ է, որ ամեն բան այդպես վերջացավ: