Լյուբով Ուսպենսկայան պատմել է դստեր հետ կատարված դժբախտ պատահարի մասին

«Glamour Russia»-ի հետ հարցազրույցում Լյուբով Ուսպենսկայան պատմել է, թե որքան է իր աղջիկը փոխվել դժբախտ պատահարից հետո: Հիշեցնենք, որ երգչուհու դուստրը ընկել էր հեծանիվից՝ կոտրելով ծնոտն ու կորցնելով մի քանի ատամ: Նրա վիճակը շատ ծանր էր: Աղջիկը սկզբում բուժվում էր Շվեյցարիայում, իսկ հիմա նա գտնվում է Իսպանիայում:

«Մենք ոչ թե մայր ու աղջիկ էինք, այլ ընկերուհիներ: Նա ինձ պատմել է՝ ինչպես է զրկվել կուսությունից, իսկ ես պատմել եմ՝ ինչու եմ դիմել ժամանակին աբորտի: Սակայն ամեն բան փոխվեց, երբ նա մեկնեց Ամերիկա՝ ուսում ստանալու»,- պատմում է Ուսպենսկայան:

Հիմա երգչուհին խոստովանում է, որ աղջիկը դժբախտ պատահարից հետո շատ է փոխվել ու երազում է, որ աղջիկը շուտ կկազդուրվի: