Հարի Սթայլզը հրաժարվել է արքայազն Էրիկի դերից «Ջրահարսը» ֆիլմում

 

25-ամյա բրիտանացի երգիչ Հարի Սթայլզը մերժել է ռեժիսոր Ռոբ Մարշալի առաջարկը՝ խաղալ հայտնի «Ջրահարսը» մուլտֆիլմի ռեմեյքում։ Սթայլզին անվանել էին արքայադուստր Արիելի սիրեցյալի գլխավոր թեկնածու։ Հաղորդվել էր, որ բանակցությունները ֆիլմի ստեղծողների հետ շարունակվել էին ավելի քան մեկ ամիս։

«Հարին համարվում է նախագծի երկրպագու, սակայն նա նրբորեն մերժել է մասնակցության առաջարկը»,- մամուլին պատմել է ինսայդերը։

«The Walt Disney Company»-ն դեռևս չի մեկնաբանել նորությունը և չի ասել, թե ով կնկարահանվի գլխավոր դերում։  Հիշեցնենք, որ գլխավոր դերի համար պայքարում էին նաև Քոուլ Սթրոուսը, նրա եղբայր Դիլանը, Զեյն Մալիքը, Շոն Մենդեսը, Քոդի Ֆերնը, Ջորդան Ֆիշերը, Չարլզ Մելթոնը, Քիմ Թեհյոնը և այլք։

«Ջրահարսը» ռեմեյքի նկարահանումները կսկսվեն 2020 թ․: Կինոստուդիան իր առջև նպատակ է դրել երաժշտությունը գլխավոր պլանում ներկայացնել, դրա համար էլ դերասանների վոկալային տվյալները կարևոր դեր են խաղալու։ Արդեն հայտնի է, որ գլխավոր հերոսուհուն կմարմնավորի դերասանուհի և երգչուհի Հոլլի Բեյլը։