81-ամյա Ջեյն Ֆոնդան դարձել է սպորտային հավաքածուի նոր դեմքը - Showbiz.am

81-ամյա Ջեյն Ֆոնդան դարձել է սպորտային հավաքածուի նոր դեմքը

By

Հիմա Լաս Վեգասում ընթանում է խոշոր ցուցահանդես՝ նորաձևության բնագավառը և Magic fashion tradeshow ռեթեյլը ներայացնող: Երեկ միջոցառման հյուրն է դարձել 81-ամյա Ջեյն Ֆոնդան, ով հանրությանը ներկայացրել էր իր նոր սպորտային հավաքածուն՝ ստեղծված evine.com օնյալն խանութի համար։

Այն մասին, որ նա պատրաստվում է թողարկել հավաքածու ակտիվ կյանք վարողների համար, նա հայտնել էր վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ։ Եվ ահա նա իր գաղափարները կյանքի է կոչել։

 

Սպորտային հավաքածուի ընտրությունը միանգամայն հասկանալի է, քանի որ Ջեյնը դերասանական կարիերային զուգահեռ զբաղվել է նաև աերոբիկայով։
Հավաքածուում շատ են հովազե նախշերով պրինտները և նեոնային երանգները։ Շնորհանդեսին Ֆոնդան ներկայացել է սև սպորտային հագուստով՝ վառ կանաչ նախշերով։

Հավաքածուն ներկայացնելուց հետո Ջեյն Ֆոնդան մասնակցել է նաև «Project Womens» ընկերության public talk-ին, որն օգնում է կանանց հագուսների բերնդների առաջխաղացմանը:

«Որպեսզի լինեք հեղափոխական, դուք առաջին հերթին պետք է մարդ լինեք։ Դուք պետք է հոգ տանեք այն մարդկանց մասին, ովքեր իրենց անօգնական են զգում»,- ասել է Ֆոնդան։

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին հայտնվել էր բրիտանական «Vogue» ամսագրի շապիկին, հենց այն համարի, որի խմբագրությամբ զբաղվել էր Մեգան Մարքլը։ Հերցոգուհին ավելացրել էր նրան 15 ուժեղ և ոգեշնչող կանաց իր ցանկին։

Եվ Ջեյն Ֆոնդան իսկապես օրինակ է ծառայում։ Նա հասցնում է ոչ միայն իրեն դրսևորել մոդայի ասպարեզում, այլ նաև շարունակել դերասանուհու կարիերան։ Այսպիսով՝ «Netflix»-ը թողարկում է «Grace and Frankie» սերիալի նոր եթերաշրջանը, որտեղ նկարահանվում է նաև 81-ամյա դերասանուհին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում (լուսանկարներ)

Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը: Խանութի...
Ավելին