Տիմատին հղի սիրեցյալի, աղջկա և մոր հետ տոնել է ծննդյանը օրը - showbiz.am

Տիմատին հղի սիրեցյալի, աղջկա և մոր հետ տոնել է ծննդյանը օրը

By

Այսօր ռեփեր Տիմատին դարձավ 36 տարեկան։ Իր ծննդյան օրը նա նշում է ընտանիքի հետ միասին Մալդիվներում։

Երաժշտի մայրը ցույց է տվել, թե ինչպես են հարազատները շնորհավորում նրան ծննդյան կապակցությամբ։ Վաղ առավոտից բալորը հավաքվել էին Տիմատիի վիլլայի կողքին։ Black Star-ի աստղի 5-ամյա աղջիկը առաջինն է շնորհավորել հորը, հետո բոլորը միասին երգել են «Happy Birthday» երգը։ Ծննդյան օրվա առիթով Տիմատին շամպայնը բացել է հենց ջրի մեջ։

https://www.instagram.com/p/B1LOg4pA2N_/?utm_source=ig_web_button_share_sheet

Ռեփերի մայրը նույնպես շնորհավորել է որդուն։ «Այսօր այս տղամարդը կդառնա 36 տարեկան։ Ես չեմ նկատել, թե ինչպես է թռչել ժամանակը․․․ Երբեմն նայում եմ նրան և տեսնում բոլորովին անծանոթ մարդու։ Մենք բախվում ենք ճակատներով և կյանքի ու մահու կռիվ ենք տալիս։ Ես նեղանում ու վիրավորվում եմ, բայց բավականան է նրան իր մանկական, փոքրիկ տղայի ժպիտով ժպտալ, ինչպես հեռավոր անցյալում էր և իմ սիրտը հալչում է, ու ես կրկին պատրաստ եմ պատռել բոլոր չարախոսներին»,- գրել է Սիմոնան։

Նա հուզել է բոլոր հետևորդներին մայրության մասին իր տեսլականով․ «Ըստ երևույթին, սա մեր՝ մայրերի ճակատագիրն է. սպասել, դիմանալ, հետևել և սիրել միայն այն պատճառով, որ երեխան ձեզ ընտրել է որպես ծնող»։

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ