Գեղեցկացած Բրեդ Փիթը վերադարձել է երեխաների մոտ Լոս Անջելես․ լուսանկարներ պապարացիներից

55-ամյա Բրեդ Փիթը Մեքսիկայից վերադարձել է հարազատ Լոս Անջելես։ Տանը դերասանին սպասում են նրա վեց երեխաները՝ 44-ամյա Անջելինա Ջոլիի հետ համատեղ ամուսնությունից։

«Միստր և միսիս Սմիթները» ֆիլմի աստղը «Հրեշտակների քաղաք» վերադարձել է անձնական ինքնաթիռով։ Փիթը հանգստացած և երջանիկ տեսք է ունեցել։ Խոսելով օդանավակայանի աշխատակիցների հետ՝ նա շատ կատակներ է արել և ծիծաղել։ Տարածքից հեռանալիս, փորձելով աննկատ մնալ, դերասանը ակնոց և գլխարկ է կրել։

Թռիչքից մեկ օր առաջ դերասանը ներկա է եղել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի Մեխիկոյում կայացած պրեմիերային։ Մեքսիկացի երկրպագուները երջանիկ են եղել դերասանին հարազատ քաղաքում տեսնել։ Նրանք անգամ փակել էին քաղաքի որոշ փողոցներ։

Հիմա հայտնի հայրիկը պատրասվում է ամռան մնացած մասը անցկացնել երեխաների հետ։ Փիթը նախկին կնոջ հետ կարողացել է համաձայնության գալ երեխաների խնամակալության հարցում։ Դերասանուհին իր համաձայնությունը տվել է, քանի որ այժմ շատ խիստ աշխատանքային գրաֆիկ ունի։ Ջոլին այս պահին նկարահանվում է մի շարք մասշտաբային նախագծերում։