Գրավիչ Արփի Գաբրիելյանը՝ նոր ֆոտոշարքում

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով հիմա Լոս Անջելեսում է, նոր ֆոտոշարքով է հանդես եկել։ Լուսանկարներում, որոնք տեղադրվել են Արփիի և նրա դիմահարդարի ինստագրամյան էջերում, Արփին խոշոր պլանով է ներկայացված․ լուսանկարներում շեշտը դրված է դիմահարդարի կատարած աշխատանքի վրա։

Հիշեցնենք, որ Արփին այժմ հանգստի մեջ է և նրա մասնակցությամբ նոր նախագծերի մասին դեռևս խոսակցություններ չկան։