Ո՞ւմ է նման Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի որդին

Սուսեքսների դուքսի որդին արդեն երեք ամսական է, և նա, ինչպես բալոր փոքր երեխաները, արագ փոխվում է։ Առաջ նրա ծնողները գուշակում էին, թե երեխան ում է նման լինելու։ Իսկ հիմա, նայելով մեծացած երեխային, արդեն կարելի է ենթադրություններ անել։ Բրիտանական թագավորական ընտանիքի շրջապատից մի ինսայդեր մամուլի հետ կիսվել է իր տեսակետով՝ 34-ամյա արքայազն Հարրիի ու 38-ամյա Մեգան Մարքլի որդու հետ կապված։

«Նա (Արչի) երջանիկ երեխա է։ Նա ունի գեղեցիկ փափուկ ոտքեր և կարմրավուն մազափունջ։ Նա իսկապես հիասքանչ է»,- պատմել է ինսայդերը։

Դե ինչ, մենք էլ պետք է սպասենք Եղիսաբեթ 2-րդ թագուհու երկու կարմրավուն ժառանգների՝ արքայազն Հարրի և նրա որդու լուսանկարին: Վերջին անգամ փոքրիկ Արչին հայտնվել է հանրության առջև անցած ամիս, երբ մայրիկը նրան տարել էր նայելու, թե ինչպես է հայրիկը պոլո խաղում։

Օգոստոսի սկզբին դուքսերի ամբողջ ընտանիքը անցկացրել է Իբիցայում, ուր նրանք ուղևորվել էին Մեգանի ծննդյան օրը տոնելու։