16-ամյա դպրոցականը մեկ դոլարով ստացել է Սթիվեն Քինգի «Կինը հիվանդասենյակում» պատմվածքի էկրանավորման իրավունք

Երիտասարդ ռեժիսոր, Տոմսկից 16-ամյա դպրոցական Դիանա Կոստիրինան ընդամենը մեկ դոլարով ստացել է Սթիվեն Քինգի «Կինը հիվանդասենյակում» պատմվածքի էկրանավորման իրավունքը։

Սցենարի հիմքում էմոցիոնալ առումով բավականին ծանր ու տխուր պատմություն է:
Գլխավոր հերոսը ստիպված է էֆթանազիայի միջոցով դադարեցնել սեփական մոր կյանքը, ով տանջվում է անբուժելի հիվանդության պատճառով:
Պատմության մեջ ներկայացվում են գլխավոր հերոսի սարսափելի ծանր ապրումները:

5tv.ru-ին տված հարցազրույցում աղջիկը հայտնել է, որ ժապավենը 1 դոլարով նկարելը հնարավոր է դարձել ամերիկյան «Dollar Baby» ծրագրի շնորհիվ։
Վարպետը յուրաքաչնյուր տարի մասնակցում է դրան՝ ամբողջ աշխարհի դպրոցականներին օգնելով իր ստեղծագործությունների էկրանավորման հարցում։

Ֆիլմի վրա կաշխատեն Դիանան և «Сибирские киномастерские» կինոակումբի ղեկավար Ռոման Դվալաձեն։
«Մենք ցանկանում ենք մի փոքր փոխել վերջաբանը, այն ավելի լավատեսական կդարձնենք, որպեսզի այդպիսի ծանր հետք չլինի, որը մնում է պատմվածքը կարդալուց հետո»,- նշել է Դիանան։