Ինչո՞ւ Վալերիան ներկա չի եղել որդու հարսանեկան արարողությանը

Շաբաթներ առաջ տեղի ունեցավ երգչուհի Վալերիայի ավագ որդու՝ 24-ամյա Արտեմիի և նրա ընտրյալի՝ Նատալիի ամուսնական արարողությունը: Վալերիան լրագրողների հետ զրույցում պատմել է, որ հարսանյաց հանդեսը շատ համեստ են անցկացրել. Արտեմին չի ցանկացել գումար խնդրել ծնողներից, որպեսզի ճոխ խնջույք կազմակերպի:

Տարօրինակ է բայց երգչուհի Վալերիան և իր ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, ներկա չեն եղել իրենց որդու հարսանիքին: Պատճառն այն է եղել, որ որդին ամուսնանալու ցանկության մասին ծնողներին հայտնել է հարսանյաց հանդեսից օրեր առաջ: Չկարողանալով հետաձգել իր համերգը՝ Վալերիան չի մեկնել Շվեյցարիա, որտեղ էլ անցկացվել է հարսանիքը:

Վալերիան կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ որդու ընտրյալին ճանաչում է դեռ վաղուց և լավ հարաբերություններ է հաստատել նրա հետ:
«Իհարկե, մենք շատ երջանկացանք, երբ իմացանք նրանց ամուսնության մասին, բայց ներողություն խնդրեցինք տղայիցս՝ բացատրելով, որ չենք կարող հետաձգել համերգը: Որդիս մեզ հասկացավ»,- ասել է երգչուհի Վալերիան: