Որտե՞ղ են հանգստացել Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին

Մեգանք Մարքլն ու արքայազն Հարրին իրենց ամառային հանգիստն այս տարի անցկացրել են Իբիցայի ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկում, որտեղ մեկ գիշերակացի արժեքը 20 հազար դոլար է:
Այստեղ մեկնելը Մեգանի ցանկությունն էր: Գեղեցկուհին միշտ երազել է իր ծննդյան օրը նշել Իբիցայում: Օգոստոսի 4-ին՝ Մեգանի 38-ամյակին, արքայազն Հարրին անակնկալ է մատուցել սիրելի կնոջը՝ նրան տանելով այս հեքիաթային ամառանոցը:

«The Sun» թաբլոիթի հավաստմամբ՝ թագավորական ընտանիքը շատ հաճախ է լինում հենց այդ հանգստավայրում, դա նրանց սիրելի վայրերից մեկն է:
Թաղամասը, որտեղ գտնվում են այս շքեղ առանձնատները, միայն միլիարդատերերի համար է: Յուրաքանչյուր առանձնատուն հսկում են անվտանգության տասնյակ աշխատակիցներ:
Արքայազն Հարրին իր ընտանիքի հետ այստեղ է ժամանել սեփական ուղղաթիռով:
Թագավորական ընտանիքի այս ճոխությունները հասարակության մոտ դժգոհության առիթ են դարձել: