«Արքայադուստր ծնվում են կամ գուցե դառնու՞մ»․ Նազենի Հովհաննիսյանի հանգիստը Իտալիայում

Նազենի Հովհաննիսյանը, ինչպես շատ շատ այս օրերին, վայելում է իր հանգիստը։ Հաղորդավարուհին պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր Ինստագրամի էջում՝ ցույց տալով այն վայրերը, ուր արդեն հասցրել է լինել։ Նազենին իր հանգիստը սկսել է հունական Միկոնոս կղզում, որից հետո էլ ուղևորվել է հեքիաթային Իտալիա։ Նազենին արդեն հասցրել է լինել Նեապոլ, Պալերմա, Պոմպեյ քաղաքներում։ «Պոմպեյի ավերակները որքան գեղեցիկ են, նույնքան էլ վախեցնող… ոչինչ հավերժ չէ, մարդն առաջին հերթին… Մ.Թ 79 թ․-ից կործանված այս քաղաքն անհավանականորեն զարգացած է եղել ու մտածված: Իսկ հիմա… ավերակներ»,- Պոմպեյի մասին իր մտքերով կիսվել է հաղորդավարուհին։