Դուեյն Ջոնսոնը գաղտնի ամուսնացել է

47-ամյա դերասան Դուեյն Ջոնսոնը գաղտնի ամուսնացել է 34-ամյա գեղեցկուհու՝ Լորեն Հեշիանի հետ:

Սիրահարներն իրենց ամուսնության արարողությունն անցկացրել են Հավայան կղզիներում: Զույգն արդեն հանդիպում էր 12 տարի, Դուեյնն ու Լորենն արդեն երկու երեխա ունեն՝ Ժասմինն ու Թիանան:

Դուեյնը Լորենի հետ սկսել է հանդիպել իր առաջին կնոջ՝ 50-ամյա Դենի Գարսիայի հետ ամուսնալուծությունից հետո: Առաջին ամուսնությունից Դուեյնն ունի 18-ամյա դուստր:
Հունիս ամսին Կալիֆորնիայում Ջոնսոնը երկրաշարժի ականատես է դարձել, ինչը շատ է վախեցրել դերասանին:
Շատ երկրպագուներ կարծել են, որ հենց այդ դեպքն է նպաստել, որպեսզի Դուեյնը, վերջապես, օրինականացնի իր և իր կնոջ հարաբերությունները: