Լավ տեսողությամբ մարդիկ ավելի երջանիկ են

Մարդու աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում:
Աչքը բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Մեր տեսողությունը ժամում 36 հազար պատկեր է մշակում. անդադար ընկալում և փոխանցում ուղեղին:

Գիտնականների պնդմամբ՝ կույր մարդկանց օրգանիզմում մի քանի անգամ ավելի քիչ է արտադրվում սերոտոնին և օքսիտոցին, որոնք առաջացնում են երջանկության զգացում: Բանն այն է, որ բազմաթիվ տեսարաններ՝ մարդկանց, բնության, կենդանիների, կարող են հաճույքի զգացում ստեղծել ու բարելավել մարդու ինքնազգացողությունը:
Աչքերի հոգնածությունը, չորությունը կամ վատ տեսողությունը շատ ժամանակ բացասաբար են ազդում նաև նյարդային համակարգի վրա:

Աչքերի հետ կապված խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել վիրահատական ճանապարհով կամ դեղամիջոցների օգնությամբ, սակայն ավանդական բժշկությունը նույնպես ունի արդյունավետ միջոցներ:
Աչքերի հոգնածությունն ու չորությունն անցկացնելու համար ամեն օր օգտագործեք երիցուկից պատրաստված այս թեյը:
1 թեյի գդալ չոր երիցուկի վրա պետք է լցնել  300 մլ եռացրած ջուր և թողնել 20 րոպե: Հարկավոր է այն խմել օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Մի քանի կաթիլ նաև կարող եք կաթեցնել աչքի մեջ. այսկերպ աչքերի խնդիրն առավել արագ կլուծվի: