Լիլի Մորտոն սիրելիի և 3 երեխաների հետ մեկնել է հանգստի. ու՞մ երեխաներն են արդյոք

Սկանդալային մոդել Լիլի Մորտոն, ինչպես գիտենք, վերջերս է հրապարակել սիրելիի հետ լուսանկարներ և վերջապես հայտնել բոլորին իր անձնական երջանկության մասին: Նրանք մի քանի անգամ միասին հրապարակումներով հանդես են եկել ԱՄՆ-ից:

Մոդելի հետևորդներից շատերն ուրախ են նրա համար, գովեստի խոսքեր են միշտ գրում մեկնաբանություններում՝ հորդորելով, որ չլսի անտեղին քննադատությունները, մյուս մասն էլ հակառակը՝ չի դադարում քննադատել և ոչ գեղեցիկ մեկնաբանություններ գրել նրա հասցեին:

Լիլին ժամեր առաջ իր Ինստագրամում ընտանեկան լուսանկար է հրապարակել. լուսանկարում նա իր ընտրյալի հետ է և 3 երեխաների: Թե ում երեխաներն են, Լիլին չի նշել, սակայն լուսանկարին կից հեշթեգերում նա նշել է նաև «ընտանիք» հեշթեգը: