«Կլոն» հեռուստասերիալի աստղը լողափնյա լուսանկար է հրապարակել սիրեցյալի հետ

43-ամյա Ջովաննա Անտոնելլին հազվադեպ է լուսանկարներ հրապարակում քաղաքացիական ամուսնու՝ ռեժիսոր Լեոնարդու Նոգեյրայի հետ։ Այդ իսկ պատճառով էլ զույգի ամեն մի լուսանկարը նվեր է դառնում երկրպագուների համար։ Այսօր «Կլոն» հեռուստասերիալի աստղը հրապարակել է շատ զգացմունքային լուսանկար սիրեցյալի հետ։

Ջովաննան ու Լեոնարդուն միասին են արդեն ավելի քան տասը տարի։ Զույգը այժմ մեծացնում է իրենց երեխաներին՝ Անտոնիոյին և Սոֆյային, ովքեր լույս աշխարհ են եկել 2010 թվականին։ Տարիներ տևած հարաբերությունների ընթացքում զույգը շարունակում է միմյանց քնքշորեն ու շատ ջերմ վերաբերվել։ Այդ ամենը տեսանելի է նաև զույգի լուսանկարներում։

Նոր լուսանկարում դերասանուհին և ռեժիսորը պառկած արևն են վայելում։ Ջովաննին կարմիր լողազգեստով է:

«Լավագույն երեկոն իմ սիրո հետ»,- գրել է Ինստագրամում դերասանուհին։

Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ նրանք շատ համապատասխան և գեղեցիկ զույգ են։