Նարե Համբարձումյանը՝ հղիության ամենավերջին օրերին ամուսնու հետ նոր ֆոտոշարքում

Նարե Համբարձումյանի այս բոլոր ամիսներին իրականացրած ֆոտոշարքերից թերևս ամենակարևորն ու հատկանշականն արդեն պատրաստ է: Նարեն այս ամիսների ընթացքում չդադարեց ներկայանալ մեկը մյուսից տարբերվող ու գեղեցիկ ֆոտոշարքերով: Միայն վերջերս նա իր միկրոբլոգի միջոցով հայտնեց երեխայի սեռը. Նարեն և Արմենը որդի են ունենալու:

Ամեն րոպե երեխայի ծնունդին սպասող հաղորդավարուհին շարունակում է մինչև վերջին պահը լինել ակտիվ, վարել առոջղ ու ակտիվ ապրելակերպ: Ավելի վաղ ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նա ասել էր, որ ոչնչից չի զրկում իրեն, աշխատում է, զբոսնում և այլն: Նա նաև նշել էր, որ շատ երկար չի տևի իր աշխատանքային դադարն ու կվերադառնա:

Նարեն իր նոր ֆոտշարքը տրամադրել է մեզ և նշել.

«Զգացողություններս ու ապրումներս աննկարագրելի են. թե՛ ես , թե՛ ամուսինս անհամբեր սպասում ենք փոքրիկին գրկելուն: Այս ընթացքում շատ ֆոտոշարքեր իրականացրի՝ ցանկանալով ունենալ ամենահետաքրքիր ու տարբեր լուսանկարները. այս ֆոտոշարքը յուրահատուկ է. լուսանկարներում ամուսնուս հետ եմ և սպասման զգացումով»: