Ինչո՞ւ է Թեյլոր-Ջոնսոնն ամուսնացել 52-ամյա ռեժիսորի հետ

29-ամյա Ահարոն Թեյլոր-Ջոնսոնն ունի հազարավոր երկրպագուհիներ, բայց 19 տարեկանում նա սիրահարվեց իրենից 23 տարի մեծ կնոջ ու որոշեց ամուսնանալ նրա հետ: Նա լրագրողների հետ զրույցում պատմել է՝ ինչպես է տարիներ առաջ հանդիպել իր 52-ամյա ընտրյալին և ինչո՞ւ է որոշել ամուսնանալ նրա հետ:
Ահարոնը և իր կինը՝ ռեժիսոր Սեմը, հանդիպել են «Դառնալ Ջոն Լենոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Այն ժամանակ դեռ 19 տարեկան Ահարոնը, տեսնելով ինքնավստահ ու կայացած Սեմին, միանգամից սիրահարվել է:

«Առաջին անգամ հանդիպելով Սեմին՝ ես հասկացա, որ նա հենց այն մարդն է, ում կողքին ցանկանում եմ լինել: Չգիտեմ, թե ինչպես կարող եմ բառերով բացատրել այդ զգացմունքը: Ես նրան խոսք տվեցի, որ մենք կունենանք շատ երեխաներ ու կլինենք անսահման երջանիկ:
Դեռ 6 տարեկան էի, երբ առաջին անգամ նկարահանվեցի ֆիլմում: Միշտ գտնվել եմ հասուն մարդկանց շրջապատում, և դա է պատճառը, որ իմ ու Սեմի տարիքային տարբերությունը երբեք չեմ զգացել: Մենք աջակցում ենք իրար ամեն հարցում ու միմյանցից թանկ ոչ ոք չունենք»,- պատմել է Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը իր և կնոջ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ դերասանն իր կնոջ հետ դաստիարակում է երկու համատեղ դուստրերին ու Սեմի երկու երեխաներին նախորդ ամուսնությունից: