Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալի համարձակ լուսանկարները

Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալը՝ Ջորջիանա Ռոդրիգեսը, ով ամիսներ առաջ ֆուտբոլիստին երեխա պարգևեց, մեծ պահանջարկ ունի մոդելային բիզնեսում: Գեղեցկուհին, սակայն, աչքի է ընկնում իր ոչ ստանդարտ ու փարթամ կազմվածքով:
Ջորջիանայի փոքր-ինչ կլորացած փորիկի պատճառով անդադար շշուկներ են պտտվում նրա հղիության մասին:

Օրեր առաջ Ջորջիանան դարձել է ներքնազգեստների բրենդի պաշտոնական ներկայացուցիչը և ուրախացրել է իր երկրպագուներին համարձակ ու գայթակղիչ լուսանկարներով:
Սակայն շատերը զարմացել են՝ նկատելով, որ լուսանկարներում գեղեցկուհու որովայնը չափազանց նիհար է:
Ընդամնեը շաբաթներ առաջ Ջորջիանան կիսվել էր իր և Ռոնալդուի լուսանկարով, որտեղ մոդելն այդքան էլ նիհար չէր:
Շատերը կարծում են, որ սա դիետաների ու մարզասրահների արդյունքն է, իսկ մյուսները համոզված են, որ աղջիկը, պարզապես, դիմել է ֆոտոշոփի օգնությանը: