Ամենայուրահատուկ սանրվածքները

Լետիսիա Կայն իր յուրահատուկ սանրվածքների շնորհիվ ձեռք է բերել հազարավոր հետևորդներ սոցիալական կայքերում և միշտ զարմացնում է իր նոր կերպարներով ու մտահաղացումներով:
Գեղեցկուհին իր երկրպագուներին հավատացնում է, որ ծախսում է 15-20 րոպե, որպեսզի ստանա այս օրիգնալ սանրվածքները:

Գեղեցկուհին դեռ մանկուց բարդույթավորվել է իր չոր ու անփայլ վարսերից, սակայն հիմա իր մազերի այդ հատկությունը Լետիսիսան օգտագործում է իր օգտին:
Կայը պնդում է, որ իր վարսերն այնքան չոր են, որ հնարավոր է նրանցից ստանալ ամեն տեսակի քանդակ և դրա համար չի պահանջվում շատ ուժ ու եռանդ:

Ձեզ ենք ներկայացնում Լետիսիայի առանձնահատուկ սանրվածքները, որոնք միշտ հիացնում ու զարմացնում են երկրպագուներին: