Անի Երանյանի վառ և գրավիչ կերպարը՝ վառ դիմահարդարմամբ

Դերասանուհի Անի Երանյանը շիկահեր մազերի հետ համադրել է վառ և արտահայտիչ դիմահարդարումը։ Անին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր գրավիչ լուսանկար։ Նկարներում դերասանուհին խոշոր պլանով է, որպեսզի ուշադրության կենտրոնում հայտնվի դիմահարդարի կատարած աշխատանքը։

Անին լուսանկարին կից նաև հետաքրքիր մեկնաբանություն է թողել։ «Հարգիր քեզ։ Հարգիր քեզ այնքան, որ չլինես փոշոտ կիթառ, որին վերցնում են կես տարին մեկ, որպեսզի ձանձրույթն անցկացնեն։ Թույլ մի տուր քեզ լինել «տրամադրության տակ» և «ժամանակ առ ժամանակ»։ Հարգիր քեզ այնքան շատ, որ չլինես խորտիկ ուրիշի տոնի ժամանակ։ Հիշիր․ «Լավ է քո մի բաժակ ջուրը, քան ուրիշի վիսկին՝ լցված կեղտոտ ձեռքերով։ Հարգիր քեզ և թույլ մի տուր լինել երրորդ ավելորդը։ Հարգիր քեզ և ջնջիր այն համարները, որոնք քեզ մեկ անգամ արդեն չեն գնահատել, հարգիր քեզ և մի տուր մարդկանց այդքան թանկագին հնարավորություններ, որոնց պետք է արժանանալ ծնկաչոք։ Հարգիր քո նյարդերը, քո առողջությունը և քո կյանքը, հակառակ դեպքում այն կճմրթեն, ինչպես կեղտոտված թուղթը և կսրբվեն դրանով։ Գրողի ծոցն ուղարկիր բոլորին, ովքեր ստիպում են քեզ տատանվել ձեր ինքնասիրության և սկզբունքների մեջ։ Հարգիր քեզ և մի փոխիր քո թանկարժեք տարիները կպչուն համբույրների ու սառը մահճակալի հետ։ Իմացիր, որ ավելի լավ է մաքուր մենակությունը, քան ամբոխը, ովքեր թքած ունեն։ Սիրիր այս օրը․․․ այն անկրկնելի է»,- գրել է դերասանուհին։