Նիհարում ենք ջրի օգնությամբ

Ջրի հրաշագործ հատկությունների մասին գիտենք բոլորս:
Այն բարելավում է մարսողությունը՝ արագացնելով նյութափոխանակությունը, կանխում է փորկապությունը՝ խթանելով աղեստամոքսային տրակտի աշխատանքը, թուլացնում է ցավը՝ թեթևացնելով մկանային լարվածությունը, բարելավում է արյան շրջանառությունը՝ վերացնելով օրգանիզմում ճարպային կուտակումները և կանխում է վաղաժամ ծերությունը

Սննդի ցանկացած ընդունումից առաջ անհրաժեշտ է ջուր խմել: Եթե դա թեթև ընթրիք է, ապա կարելի է խմել 1 բաժակ ջուր, իսկ եթե կուշտ ճաշ՝ 2-3 բաժակ:
Սննդի ընդունումից ուղիղ 2 ժամ անց անհրաժեշտ է խմել նույնքան ջուր, որքան և ուտելուց առաջ:
Հիշեք, որ ալկոհոլային ըմպելիքի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց անհրաժեշտ է խմել 200 գրամ ջուր:
Ջուրը պետք է լինի չգազավորված և մաքրված: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Օրվա ընթացքում խմած հեղուկի քանակը (չհաշված հյութերը, թեյերն ու ապուրները) պետք է լինի 2 լիտրից ոչ պակաս և 3 լիտրիցոչ էլ ավել:
5-6 լիտր ջուրը կարող է հանգեցնել արտազատական համակարգի աշխատանքի խանգարման:
Ստամոքսը ջրով լցնելու հաշվին՝ նվազում է քաղցի զգացողությունը, դուք հագենում եք և ցանկություն չեք ունենում ուտելու, իսկ ձեր նյութափոխանակությունը մի քանի անգամ ավելի արագ է ընթանում: