Աշխարհի ամենահարուստ բլոգերն ամուսնացել է - showbiz.am

Աշխարհի ամենահարուստ բլոգերն ամուսնացել է

By

29-ամյա շվեդ Ֆելիքս Չելբերգն աշխարհի ամենահայտնի ու հարուստ յութուբյան բլոգերն է:
Իր յութուբյան հոլովակների շնորհիվ երիտասարդն ամեն ամիս վաստակում է 8 միլիոն դոլար: Այս գործով Չելբերգը զբաղվոմ է արդեն 10 տարի:

Ֆելիքսն անգամ հատուկ դասընթացներ է կազմակերպում՝ կիսվելով սկսնակ բլոգերների հետ իր հաջողության գաղտնիքներով ու տալով խորհուրդներ՝ ինչպես հասնել նման ցուցանիշի:
Բլոգերի կարծիքով նման աշխատանքով մարդն ամենից առաջ պետք է լինի հոգեբան, որպեսզի կարողանա հասկանալ լսարանի պահանջներն ու բավարարել դրանք:

Իր 26-ամյա ընտրյալի՝ Մարցի Բիզոնիի հետ երիտասարդը հանդիպել է 8 տարի առաջ:
Սիրահարներն իրենց ամուսնական արարողությունը նշել են շատ համեստ, սակայն օրիգինալ: Ֆելիքսի և Մարցիի լուսանկարները հիացրել են երկրպագուներին:
Ամուսնական արարողությանը ներկա են եղել միայն մտերիմներն ու ընկերները:

«Մենք ցանկացանք կազմակերպել փոքրիկ խնջույք, հեռու օտարների աչքից, որպեսզի լիարժեք վայելենք այն երջանկությունը, որ այսօր զգում ենք: Երբ իսկապես երջանիկ ես, կարիք չես զգում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու»,- ասել է բլոգերը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ահավոր վիճակ է»․ Վարդան Սարգսյանն իր բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի մասին

Մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում ներգնա տուրիզմը, գործնականում «մահացել» է։ Զբոսաշրջության պետական...
Ավելին