Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամառային լուսանկարներն ու նոր դերը՝ «Անհասցե ծնվածները»-ում

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի Հասմիկ Խոջյանը, ով կերտում էր Մարիամի դերը, այժմ «Շանթ» հեռաուստաընկերությունից տեղափոխվել է Արմենիա TV և նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերալում։ Հասմիկի կերպարի անունը Լենկա է։ Դերասանուհին հասցրել է իր Ինստագրամի էջում կիսվել սերիալից մեզ արդեն հայտնի Կարեն Ասլանյանի (Բեկ) և Դիանա Մխիթարյանի (Դիանա) հետ արված լուսանկարներով։

Հասմիկը բավականին ակտիվ է Ինստագրամում և պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում՝ ցուցադրելով իր ամառային լուքերը կամ հանգստից նկարներ։ Մի քանի նկար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։