Լարի Քինգը բաժանվել է իր 7-րդ կնոջից

85-ամյա Լարի Քինգն օրեր առաջ հայտնել է իր 7-րդ կնոջ՝ 59-ամյա Շոնի հետ ամուսնալուծության մասին:

Հաղորդավարը որոշել է բաժանվել իր սիրելիից 22 տարի համատեղ կյանքից հետո:
Նա մեկնաբանել է, որ ամուսնալուծության պատճառը իր և կնոջ փոխադարձ անհամաձայնություններն ու անհանդուրժողականությունն է:
Շոնը հրաժարվել է այս նորությունը որևէ կերպ մեկնաբանել:

Զույգի միջև տարաձայնությունները սկսվել էին դեռ 2010 թվականին, երբ Լարին կասկածում էր կնոջը դավաճանության մեջ:
Սակայն ամուսինները կարողացան հաղթահարել այդ ընտանեկան ճգնաժամը, բայց վերականգնել ներդաշնակ հարաբերությունները չհաջողվեց:
Քինգի ընկերների պնդմամբ՝ զույգը վերջին 10 տարում միևնույն տանն ապրում էին օտար մարդկանց պես:
Նրանք ցանկանում էին պահպանել լավ հարաբերությւոնները հանուն իրենց երկու երեխաների՝ 20-ամյա Չենսի և 19-ամյա Քենոնի: