Նիհարում ենք կանաչ թեյի օգնությամբ

Կանաչ թեյն օգտակար է ընդհանուր առողջության համար:
Կանաչ թեյը պարունակում է շատ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են կարգավորել ու լավացնել ինքնազգացողությունը:
Այն օգտակար է ուղեղի աշխատանքի համար, էներգիա է տալիս և նույնիսկ օգնում պայքարել քաղցկեղի դեմ:

Կանաչ թեյով դիետա պահելը բավականին պարզ ու հեշտ է։
10 օրվա ընթացքում պետք է օրական երկու լիտրից ոչ պակաս կանաչ թեյ խմել (առանց կամ շատ քիչ շաքարով)։
Ի դեպ, այս ընթացքում ուտեստների քանակը պետք չէ սահմանափակել, սակայն սննդակարգից հարկավոր է բացառել բարձր յուղայնությամբ կերակուրները, քաղցրեղենը և հացաբուլկեղենը։

Դիետայի արդյունքում դուք կկարողանաք ազատվել մեկ շաբաթում 3-4 կիլոգրամներից:
Սակայն չի կարելի երկար ժամանակ օգտագործել այս թեյը, որովհետև այն կարող է վատ անդրադառնալ ձեր աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: