Նկարչուհին նորաձև է դարձնում հին տիկնիկները

Նորաձևությունը փոխվում է, և հիմա թելադրում է գեղեցկության նոր ստանդարտներ:
Դրանց հետևում են բոլորը՝ աստղերը, մոդելները, սովորական կանայք: Սակայն բոլորի ուշադրության կենտրոնից դուրս են մնացել տիկնիկները, ովքեր շարունակում են մնալ 90-ականներին նորաձև համարվող դիմահարդարմամբ ու հագուստով:
Ռուս նկարչուհին կարողացել է կերպարանափոխել տիկնիկներին՝ նրանց տալով նորաձև ու թրենդային դիմահարդարում:

Նկարչուհին նախընտրում է ոչ միայն բնական շպարը, այլ նաև չի մոռանում տիկնիկների դիմագծերին ավելացնել կնճիռներ, սպպիներ կամ անգամ բշտիկներ:
Նրա պնդմամբ՝ դա առավել իրական է դարձնում տիկնիկին. չէ՞ որ երեխան նայելով տիկնիկին՝ պետք է նրանում տեսնի իրական մարդու:
Գեղեցկուհու նկարազարդած այս տիկնիկները բավականին թանկ արժեն: Այսպիսի մեկ տիկնիկի շպարելու համար նկարչուհին աշխատում է 3-4 օր: