Ջորջիանա Վուդսը մեծ ճանաչում է ձեռք բերել Քարդաշյանների հետ սկանդալից հետո

Ջորջիանա Վուդսին ամիսներ շարունակ քննարկում էին բոլոր լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ գեղեցկուհին համբուրվել էր Քլոե Քարդաշյանի ամուսնու՝ Տրիաստանի հետ, ինչից հետո էլ Քլոեն ու Տրիստանն ամուսնալուծվել էին:
Քարդաշյանների ընտանիքը խզել էր իր շփումը Ջորջիանայի հետ, սակայն չէր դադարում լրատվամիջոցների հետ հարցազրույցներում չարախոսել ու վարկաբեկել աղջկան:
Ջորջիանան այդ ամենը մեկնաբանել է՝ պատմելով, որ ինքը նույնպես անակնկալի է եկել, երբ Տրիստանն իրեն համբուրել է: Աղջիկը հավատացրել է, որ իր և Տրիստանի միջև ոչինչ չկա, և այդ համբույրից հետո նրանք չեն հանդիպել:
Չնայած Վուդսի անկեղծությանը՝ Քարդաշյանների ընտանիքը չներեց նրան այդ դավաճանությունը:

Ջորջիանան այս ամենից հետո մեծ ճանաչում ձեռք բերեց: Աղջիկն ունի հազարավոր հետևորդներ իր ինստագրամյան էջում:
Նա նաև դարձել է բազմաթիվ անվանի մոդելային գործակալությունների կողմից պահանջված մոդել ու համագործակցում է հայտնի բրենդների հետ:
Նա նագամ ցանկանում է թողարկել լողազգեստների սեփական հավաքածուն: Օրեր առաջ Ջորջիանան գայթակղիչ լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ, որտեղ նրանք կրում են հենց Վուդսի մոդելավորած լողազգեստները: