Սերգեյ Լազարև. «Լերան խմում է երիտասարդ տղամարդկանց արյունը. իմ փորձից եմ ասում»

Ռուսական շոու-բիզնեսի երբեմնի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սերգեյ Լազարևն ու Լերա Կուդրյավցևան բաժանվել են տարիներ առաջ, սակայն նրանք շարունակում են պահպանել ընկերական ու ջերմ հարաբերությունները:
5 Տարի համատեղ կյանքից հետո, սիրահարները չհամարձակվեցին պաշտոնականացնել իրենց հարաբերությունները:
Բաժանումից ընդամենը մեկ տարի անց Լերան գտավ այլ երիտասարդ տղամարդու, ումից հաղորդավարուհին ունի հրաշք դուստր: Կուդրյավցևան միշտ ընտրում է երիտասարդ տղամարդկանց, ովքեր շատ ժամանակ անգամ իր որդուց փոքր են տարիքով:

Օրեր առաջ, երբ Պոլինա Գագարինան լուսանկար էր տեղադրել իր ինստագրամյան էջում Լերայի հետ, Սերգեյ Լազարևը որոշել էր զվարճալի կերպով հաճոյախոսել նախկին սիրեցյալին:
«Լերա ինչո՞ւ ես միշտ այսքան երիտասարդ ու գեղեցիկ: Ես գիտեմ. Լերան խմում է երիտասարդ տղամարդկանց արյունը: Իմ փորձից եմ ասում: Կյանքիս լավագույն տարիները նվիրել եմ նրան»,- կատակել է երգիչը: