Ալիսա Միլանոն պատմել է՝ ինչո՞ւ է դիմել աբորտի

46-ամյա դերասանուհի Ալիսա Միլանոն լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ ինչու է երիտասարդ տարիքում երկու անգամ դիմել աբորտի:

«Ես պատրաստ չէի մայրանալուն: Դա միակ ելքն էր այդ իրավիճակից: Իհարկե, դա դժվար որոշում էր, բայց ճիշտ: Աբորտն այն չէր, ինչ ես կոււզեի, սակայն դա այն էր, ինչ ինձ այդ պահին խիստ անհրաժեշտ էր»,- անկեղծացել է դերասանուհին:

Ալիսան մեծացել է կաթոլիկ ընտանիքում, և ծնողները շատ բացասաբար էին ընդունել նրա հղիության և աբորտի լուրը: Սակայն դերասանուհու պնդմամբ՝ այդ աբորտները նրան հնարավորություն տվեցին կայանալ իր կարիերայում, դառնալ լավ մասնագետ և ունենալ բարեկեցիք կյանք:
Հիմա դերասանուհին ունի երկու հրաշք երեխա, որոնց անչափ սիրում է: