Նիհարեք նարնջի օգնությամբ

Նարինջը վիտամին C-ի պահեստարան է, որը ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, օգնում է  համաճարակային ինֆեկցիաների դեպքում, ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ:
Նա, ով ուտում է մեկ ամբողջ նարինջ, ստանում է վիտամին C-ի 20 անգամ ավելի շատ չափաքանակ, քան նա, ով խմում է նարնջի հյութ:
Նարնջի հյութը խորհուրդ է տրվում երիկամների և միզապարկի հիվանդության, ստամոքսի և աղիների խանգարման դեպքում:

Նարնջով դիետան անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր ընդամենը մի քանի օրում ցանկանում են կարգի բերել իրենց կազմվածքը։ Այս տեսակի դիետան բավականին արդյունավետ է, սակայն նրա հաճախակի կիրառումը կարող է հյուծվածության հանգեցնել։ Բացի այդ, նման դիետան կարող է վնասել առողջությանը, քանի որ օրգանիզմը վիտամինների սիստեմատիկ ընդունման կարիք ունի։

Դիետան շատ պարզ է. ամենօրյա սննդակարգի մեջ պետք է մտցնել 2 խաշած ձու, 2 լիտր ջուր և 1կգ նարինջ:
Կարող եք դիետան պահել 3-7 օր: Այս ընթացքում դուք կարոք եք ազատվել 2-5 կգ ավելորդ քաշից: