«Նկարները դեռ թաց են, երեկ արվել են վերջին շտրիխները»․ նյույորքաբնակ հայտնի հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երևանյան ցուցահանդեսը - Showbiz.am

«Նկարները դեռ թաց են, երեկ արվել են վերջին շտրիխները»․ նյույորքաբնակ հայտնի հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երևանյան ցուցահանդեսը

By

«Ես հրավիրեցի Տիգրանին, նա էլ մեծ հաճույքով ընդունեց առաջարկը»,- պատմում է «Nur Art Gallery»-ի տնօրեն՝ դիզայներ, քանդակագործ և նկարիչ Արման Նուռը։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, կայացավ «Երեք հայելի» ցուցադրության հանդիսավոր բացումը, ուր ներկայացված են նյույորքաբնակ հայտնի հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները: «Երեք հայելի» խորագրով անհատական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել ու ներկայացվելու են երեք նոր արվեստանմուշ՝ հայտնի «Հայելի» շարքից։


Տիգրան Ձիթողցյանը Նյու Յորքում հաստատված հայ նկարիչ է: Տիգրանի ներկայիս աշխատանքների գաղափարախոսությունն այն է, որ աշխարհը, որտեղ մենք բնակվում ենք, ապրում է «տեխնոլոգիական վերածնունդ»: Իր նկարների միջոցով նա փորձում է անմահացնել ինֆորմացիայի կայուն հոսքի առկայությունը, որը մենք ստանում ենք համացանցից, հեռուստատեսությամբ և սոցցանցերից, ինչն էլ դիտողին ստիպում է մի պահ կանգ առնել և գիտակցել հին աշխարհի տեխնիկաների և նոր աշխարհի գաղափարների համադրությունը:

«Մենք՝ Տիգրանի հետ կոլեգաներ ենք, մտերիմ ընկերներ և հարգում ենք միմյանց աշխատանքները։ Դրա համար էլ ես հրավիրեցի Տիգրանին, Տիգրանն էլ հաճույքով ընդունեց հրավերս։ Եթե նկատել եք, Տիգրանի աշխատանքները շատ ժամանակատար են։ Եվ սրանք այն աշխատանքներն են, որոնք նա արել է Հայաստանում եղած ժամանակ։ Նկարները ստեղծելու համար նա մոտավորապես երկուսուկես ամիս ժամանակ է ունեցել։ Նկարները դեռ թաց են, քանի որ երեկ նոր արել է վերջին շտրիխները»,- նշեց Արման Նուռը։ Տիգրան Ձիթողցյանը ևս մեկ շաբաթ կմնա Հայաստանում, որից հետո կվերադառնա Նյու Յորք։


Նկարիչը համաշխարհային տարբեր քննադատների և հրատարակչությունների կողմից որակավորվել է որպես «բացարձակապես ցնցող», «տեսիլքային» և «աներևակայելիորեն ռեալիստական», Տիգրանի ստեղծագործական ուղին արագորեն վերածվում է ժամանակակից արվեստի ցնծության:

Տիգրանը ծնվել է Երևանում և դեռ վաղ մանկուց սկսել է ջրաներկով նկարել։ 10 տարեկանում եղել է նրա առաջին անհատական ցուցադրությունը՝ ներկայացնելով 100-ից ավելի նկարներ աշխարհի տարբեր երկրներում։  Այժմ նկարելով յուղաներկով՝ նա իր յուրօրինակ ոճն է համարում դասական տեխնիկայի և ժամանակաից լուծումների համադրությունը, որը հաճախ համեմատվում է հիպերռեալիզմի հետ։

Օգոստոսի 22-ից սկսված ցուցադրությունը հանրության համար կգործի մինչև օգոստոսի 29-ը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ». Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն հուսախաբված, հիասթափված ու կոտրված է զգում: ՀՀ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար»․  «Նեմրա»-ի մենակատարը՝ վիրավոր զինվորներին ուղղված համերգ-դրամահավաքի և դժվար ժամանակների մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը, ով պատերազմի ընթացքում ներկայացրեց «Երնեկ թե այս Նոր տարին» երգը, ինչպես նաև հանդես...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան». Գոհար Գասպարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի օրերս արված հայտարարությանը, որում...
Ավելին