Սիլվա Հակոբյան՝ «Չի լինի»․ տեսահոլովակի պրեմիերա

Երգչուհի Սիլվա Հակոբյանը չնայած այն բանին, որ նոր է մայր դարձել, չի մոռանում նաև աշխատանքի մասին։ Երգչուհին նոր տեսահոլով ունի՝ «Չի լինի»։ Այդ մասին նա հայտնել է իր Ինստագրամի էջում՝ կիսվելով երգից մի փոքր հատվածով։

«Ահա և իմ երկրորդ համագործակցությունը ևս մեկ ղազախ հեղինակի հետ։ Երգի անվանումն է «Չի Լինի»։ Երաժշտության հեղինակը Կուաթ Աբիլովն է, խոսքերինը՝ քույրս`Մանե Հակոբյանը, գործիքավորել են Ռենատ Ուրազովն ու Կուրալբեկ Տուլեևը»,- տեսանյութին կից գրել է Սիլվա Հակոբյանը։

https://www.instagram.com/p/B1byxBGg3yp/?utm_source=ig_web_button_share_sheet