Նա աշխարհի ամենագեղեցիկ երեխան էր

2013 թվականին 12-ամյա Թիլան Բլոնդոն բոլոր լրատվամիջոցների կողմից ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ երեխան ու ձեռք բերեց մեծ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ:
Փոքրիկ աղջիկը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց և սկսեց առաջարկներ ստանալ անվանի բրենդների, նորաձևության տների, մոդելային գործակալությունների կողմից:
Նա համագործակցել է աշխարհահռչակ «L’Oréal Paris», «H&M», «Dolce&Gabbana» բրենդների հետ և մի քանի անգամ հայտնվել է ֆրանսիական «Vogue»-ի շապիկին:

Հիմա 18-ամյա գեղեցկուհին որոշել է նաև զբաղվել թատերական կարիերայով: Նա արդեն նկարահանվե է «Բել և Սեբաստիան. արկածները շարունակվում են» ֆիլմում:
Աղջիկը երազում է համագործակցել Տարանտինոյի հետ: Թիլան հիմա շարունակում է իր մոդելային կարիերան:
Գեղեցկուհին ունի 3 միլիոն հետևորդ իր ինստագրամյան էջում:
Թիլան իր ընտրյալի՝ երաժիշտ Միլան Մերիթի հետ վայելում է իր ամառային հանգիստը Ֆրանսիայում: