Քեթի Փերին հղի՞ է

Օրեր առաջ տեղի ունեցավ «Քարնիվալ Ռոու» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում հանդես են եկել աշխարհահռչակ դերասան Օրլանդո Բլումն ու Կարա Դելևինը:
Սակայն պրեմիերայի ժամանակ բոլորի ուշադրությունը սևեռված էր ոչ թե դերասանների, այլ Օրլանդոյի ընտրյալի՝ երգչուհի Քեթի Փերիի կողմը: Գեղեցկուհու գայթակղիչ զգեստն ընգծել էր նրա կլորացած փորիկը:

Երկրպագուները միանգամից սկսեցին կասկածել, որ երգչուհին հղի է և շուտով փոքրիկ կպարգևի Օրլանդոյին: Այս շշուկները Քեթին մինչ այսօր ոչ մի կերպ չի մեկնաբանել:
Լրագրողներն ու երգչուհու երկրպագուները դեռ կասկածում են՝ Քեթին հղի՞ է, թե պարզապես շատ է գիրացել: