Նիհարում ենք ըմպելիքների միջոցով

Թեյն օրգանիզմից հանում է ոչ պետքական և թունավոր նյութերը: Չի կարելի սոված ժամանակ թեյ խմել, այդ կարող է վնասակար ազդեցություն ունենալ ստամոքսի վրա:
Թեյը բարելավում է նյութափոխանակությունն ու ներքին օրգանների աշխատանքը:
Ըմպելիքին շաքարավազ, մեղր կամ այլ բան մի ավելացրեք (բացառությամբ անյուղ կաթի):
Գտնելով ձեզ համար թեյի օպտիմալ քանակությունը՝ այդ չափով խմեք մեկ շաբաթ:

Սակայն սա չի նշանակում, որ դիետայի ընթացքում դուք պետք է խմեք միայն թեյ: Այս դիետան կոչվում է հեղուկային:
Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել պինդ սննդատեսակներից, այսինքն՝ օրգանիզմը կալորիաներ ստանում է բացառապես ըմպելիքներից, հյութերից, կոկտեյլներից, թարմ քամած հյութերից և խյուս-ապուրներից։
Դիետայի ընթացքում արգելված է ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև գազավորված ըմպելիքների օգտագործումը։
Նման դիետա կարելի է պահել միայն 5-10 օր: Եթե դուք շարունակեք, ապա կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ: