Ամենահմայիչ տղամարդ մոդելները

«Vanity Fair» ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահմայիչ տղամարդ մոդելներին, որոնց կողքով չի կարող անտարբեր անցնել ոչ մի կին: Գեղեցկությունը միշտ հատուկ է եղել կանանց, իսկ տղամարդիկ եղել են ուժեղ, առնական, խարիզմատիկ:
Բայց հիմա ժամանակները փոխվել են:
Պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունները, խնամքի միջոցներն ու դիմահարդարումը հնարավորություն են տալիս դառնալ անթերի ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց:
Այժմ հնարավոր է արհեստականորեն ստանալ գեղեցիկ ու մկանոտ մարմին, բարձր հասակ, խիտ մազածածկույթ, իդեալական դիմագծեր և այլն: Այս բոլոր հնարավորություններից տղամարդիկ անխնա օգտվում են:
Այժմ ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահմայիչ տղամարդկանց, ովքեր ջանք չեն խնայել, որպեսզի արժանանան այս կոչմանը:

Լաքի Բլու Սմիթ
18-ամյա հմայիչ երիտասարդը հասցրել է դիմել կոսմետիկ միջամտության՝ հյութեղ շուրթեր ձեռք բերելու համար, իսկ պլաստիկ վիրաբուժության օգնությամբ հիմա նա ունի արտահայտիչ այտոսկրեր: Լաքին նաև հաճախ է փոխում իր մազերի գույնը և օգտագործում է բազմաթիվ քսուքներ, որպեսզի պահպանի մաշկի սփրթնած գույնը:


Ֆրանցիսկո Լաչովսկի
Բազմաթիվ աղջիկներ խենթանում են այս ժպտերես ու խարիզմատիկ մոդելի համար:
Սակայն քչերը գիտեն, որ Լաչովսկին չորս անգամ դիմել է ռինոպլաստիկայի, որպեսզի ունենա նուրբ ու իր դեմքին համապատասխան քիթ:

Ռոնալդ Էպս
20-ամյա առնական կազմվածքով այս մոդելը միշտ չի ունեցել այսպիսի իդեալական կազմվածք:
Ռոնալդը 15 տարեկանից սսկել է օգտագործել հատուկ հորմոններ: 17 տարեկանում նա լուրջ առողջական խնդիրներ է սկսել ունենալ հորմոնների չարաշահման պատճառով: Սակայն հիմա  այս սևամորթ հմայիչ մոդելը շատ պահանջված է ոլորտում և համարվում է ամենաբարձր վարձատրվողներից մեկը:

Րիկի Հոլ
Միգուցե դուք չհավատաք, բայց այս փարթամ մազածածկույթով մոդելը մինչ այսօր բուժվում է մազաթափության դեմ: Հարցազրույցներում Րիկին պատմել է, որ նկարահանումներից մեկի ժամանակ նրա մազերը խնամել են ոչ որակյալ խնամքի միջոցով, ինչից հետո սկսվել է գլխամաշկի բորբոքում: Արդեն 7 տարի է Րիկին պայքարում է այդ խնդրի դեմ: