Պիտբուլն այլանդակել է երիտասարդ աղջկա դեմքը

29-ամյա Գաբրիելա Մայերսն ուներ լավ աշխատանք, սիրելի տղամարդ և պատրաստվում էր իր հարսանեկան արարողությանը, սակայն նրա կյանքը փոխվեց մեկ վայրկյանում:
Հրասանիքից շաբաթներ առաջ՝ ընկերական հավաքույթներից մեկի ընթացքում, Գաբրիելան սկսեց խաղալ իր մտերիմներից մեկի պիտբուլի հետ, ով առաջին հայացքից հանգիստ և հնազանդ շուն էր:

«Ես լսել էի, որ շների այդ ցեղատեսակը շատ վտանգավոր է և անգամ որոշ նահանգներում արգելվում են նրանց հետ զբոսանքները հասարակական վայրերում, բայց այդ շունն ինձ դուր եկավ: Երբ մենք արդեն հեռանում էինք, ես մոտեցա մտերիմ ընկերոջս, որպեսզի հաջողություն մաղթեմ նրան, և այդ պահին պիտբուլը կտրուկ հարձակվեց ինձ վրա և ատամներով կախվեց իմ դեմքից: Երբ նրան վերջապես ինձնից հեռու տարան, ես սկսեցի շոշափել դեմքս ու հասկացա, որ մի սարսափելի բան է կատարվել»,- պատմում է Գաբրիելան, ով այդ դեպքից հետո զրկվեց իր քթից:

 

Սակայն դա միայն սկիզբն էր. իրական դժոխը սկսվեց դրանից հետո: Գաբրիելան 17 պլաստիկ վիրահատության է դիմել: Իհարկե, ամբողջությամբ չի հաջողվել վերականգնել նրա դիմագծերը, սակայն աղջիկը չի բարդույթավորվում իր արտաքինից և համոզված է, որ դա փորձություն էր, որն իքնը պատվով հաղթահարեց:


«Սկզբնական շրջանում ես ամեն օր երազում էի քնել ու այլևս չարթնանալ: Չէի կարողանում պատկերացնել՝ ինչպիսին է լինելու իմ կյանքը: Հարսանեկան արարողությունը չեղյալ համարվեց. իմ սիրեցյալը չէր կարող ամուսնանալ այսպիսի այլանդակ դեմք ունեցող կնոջ հետ:
Սակայն այդ բոլոր փորձությունները ես կարողացա հաղթահարել իմ փոքրիկ ընկերների՝ շների շնորհիվ: Ես ոչ միայն ներեցի այն պիտբուլին, այլ նաև որդեգրեցի մի քանի անտուն շների, որոնք ինձ շատ մտերիմ դարձան»,- անկեղծանում է Գաբիելան:

Հիմա աղջիկը դիմահարդար է և հայտնի բլոգեր, ով իր օրինակով ոգեշնչում է շատ այլ մարդկանց: